Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հայկյան-2014». ընդունվում են հայտեր

«Հայկյան-2014». ընդունվում են հայտեր
21.07.2014 | 11:43

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2014» մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝


• Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին
• Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին
• Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ համատեղ, և հայտերն ընդունվում են ըստ ՊԳՖԱ ֆեյսբուքյան էջում www.facebook.com/science.and.finance ներկայացված պահանջների և ընթացակարգի):
• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ
• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց
• Ինքնատիպ երիտասարդական նախագիծ
• Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ
• Լավագույն երիտասարդական հաղորդում
• Լավագույն միջբուհական ծրագիր
• Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում
• Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում
• Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր
«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն:
«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից` www.heh.am) պետք է ներկայացվեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374 10 567922:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2014-ի նոյեմբերի 28-ն է։

Դիտվել է՝ 1222

Մեկնաբանություններ